Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսական կողմը փակել է Լարսի անցակետը բոլոր տեսակի ավտոտրանսպորտի համար

Օգոստոս 07,2025 21:21

Ռազմական Վրացական ճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի համար, հայտարարել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման, սելավի առաջացման վտանգի, ավտոտրանսպորտային երթևեկության անվտանգությունն ապահովելու անհնարինության, ինչպես նաև Վրաստանի սահմանապահ ոստիկանության առաջարկությունների հիման վրա՝ արգելվում է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը Վլադիկավկազ քաղաքից դեպի Լարս բնակավայր` Ռուսաստանի Դաշնության տարածքից դուրս գալու ուղղությամբ՝ սկսած 2025 թվականի օգոստոսի 7-ի ժամը 19:15-ից մինչև լրացուցիչ հայտարարություն»,- նշված է հայտարարությունում։

civilnet

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031