«Միաժամանակության հետ կապված խնդրի հարցի պատասխանը նույնպես մեր փաստաթուղթը տվել է։ Իհարկե, պետք է լինի միաժամանակ բովանդակային առումով։ Տարընթերցումների տեղ չկա։ Արդեն միաժամանակ ստորագրվել է։ Տեխնիկապես՝ այստեղ շինարարական տեմպերի խնդիր կարող է լինել, ինչը սկզբում, ինչը հետո պատրաստ կլինի։ Մեր ինքնիշխանության գործիքները չեն կարող նսեմացվել․ ակնհայտ է՝ դրա մեջ մտնում է անձնագրային, մաքսային հսկողությունը։ Մեր պետական ինստիտուտները դրանք պետք է իրագործեն։ Այլ բան, որ դեռևս 2022 թվականին մեր ստեղծած նախագծում՝ խաղաղության խաչմերուկում, գրել ենք, որ պատրաստ ենք որոշակի պարզեցումների»,- Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ ի պատասխան լրագրողների հարցերին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց նաև, որ ԱՄՆ-ի հետ ստորագրած փոխըմբռնման հուշագրերից մեկը վերաբերելու է նաև սահմանային և մաքսային ծառայությունների կարողությունների ուժեղացմանը․ «Այս առումով ԱՄՆ-ն լուրջ տեխնոլոգիաներ ունի, որոնք իրենք իրենց համար կիրառում են։ Դրա արդյունքում առավելագույնս կպարզեցնենք ընթացակարգերը։ Ինչպես էլ լինի, ինչ էլ լինի, դա ներառված պետք է լինի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության սկզբունքների շրջանակում։ Փոխադարձությունը նույնպես կարևոր է, որը վերաբերվում է ճանապարհների բացմանը։ Փոխադարձություն նշանակում է ճանապարհները բացվում են Ադրբեջանի համար, ՀՀ-ի համար, չեն բացվում ճանապարհները Ադրբեջանի համար, չեն բացվում ճանապարհները ՀՀ-ի համար։ Չնայած՝ հիմա էդ տարբերակը էլ չկա․ հստակ բացվում են ճանապարհներն Ադրբեջանի համար, հստակ բացվում են ճանապարհները ՀՀ-ի համար։ Պետք է հիմա կենտրոնանանք ժամանակին արդյունավետ որակով ճանապարհները կառուցելու վրա։ Ինչո՞ւ են երկաթուղու և ճանապարհների վրա կենտրոնացել․ շատ հետաքրքիր նախագծեր են լինելու․ գազամուղ, գուցե գազամուղեր, նավթամուղ, էլեկտրահաղորդման գծեր, ինտերնետ մալուխներ և այլն։ Ինչ էլ տեղի ունենա, խողովակը լինի գազի, թե նավթի, սպիտակ ներկած, թե սև, բոլորը պետք է գործեն ՀՀ-ի ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության շրջանակներում»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ ՀՀ կառավարության