Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր կրթական համակարգը մեզ սովորեցրել է ոչ թե վերլուծել խնդիրները, առերեսվել դրանց, այլ լռել դրանց մասին․ Ժաննա Անդրեասյան

Օգոստոս 09,2025 23:48

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ֆեյսբուքյան գրառումը

Քննադատական մտածողությունը նաև նրա մասին է, որ կարողանանք տարբեր իրադարձություններ ու գործընթացներ վերլուծել, տարբեր դիրքորոշումներ ուսումնասիրել և դրանցից եզրահանգումներ անել։ Ինքնուրույն։ Այդ ընթացքում դրսևորելով մեդիագրագիտություն՝ տարբերելով կեղծ և ճիշտ տեղեկությունները, մեզ հետաքրքրող տեղեկատվության հուսալիությունը ստուգել, կարողանալ դատողություններ կառուցել՝ հենվելով առնվազն ստուգված և փաստարկված տեղեկատվության վրա։

Այդ կարողությունները սովորեցնելը կրթական համակարգի անելիքն է։ Մեզ դա չեն սովորեցրել․ կրթական համակարգը տարիներ շարունակ ոչ թե քննադատական, այլ դոգմատիկ մտածողություն է սերմանել։ Ոչ թե մտածել է սովորեցրել, այլ հիշել ու մտապահել։ Մեր կրթական համակարգը մեզ սովորեցրել է ոչ թե վերլուծել խնդիրները, առերեսվել դրանց, այլ լռել դրանց մասին։ Ու այսօր մեր հանրային խոսույթը նաև այդ կրթական համակարգի խնդիրների արտացոլանքն է։

Կրթական համակարգը դանդաղ, բայց փոխվում է։ Չի կարող չփոխվել։ Մեր երեխաները համարձակ են, խնդիրները ձևակերպող, խնդիրների մասին խոսող։ Պիտի արժանի լինենք մեր երեխաներին։ Իսկ նրանք արժանի են խաղաղության։ Մենք արժանի ենք խաղաղության։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031