Թուրքիայի նախագահականի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության» (AFAD) հաղորդագրության համաձայն՝ օգոստոսի 10-ին Թուրքիայի ժամանակով 19:53-ին 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
Ուգժին երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Բալըքեսիր նահանգի Սընդըրգը շրջանում: Ցնցումները զգացվել են նաև Իզմիրում, Քյութահյայում, Յալովայում, Ստամբուլում, Մանիսայում, Ուշաքում, Այդընում, Էսքիշեհիրում, Սաքարյայում և Թեքիրդաղում:
Ըստ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յելիքայայի՝ փլուզվել է 16 շենք, զոհվել է 1 մարդ և վիրավորվել՝ 29-ը: