Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Հարությունյան. «Ինձ կալանավորել են ազնիվ ընկեր, նորմալ մարդ լինելու և մնալու համար»

Օգոստոս 11,2025 17:00

Փաստաբանները հրապարակել են Վարդան Հարությունյանի հայտարարությունը, որը պատրաստվել էր կալանքի որոշման հրապարակումից անմիջապես հետո:

Սիրելի հայրենակիցներ, սիրելի ընկերներ, այսօր ինձ կալանավորեցին մի աբսուրդ մեղադրանքով: Մեղադրանք՝ որի բոլոր հարցերին բոլոր պատասխանները, այդ թվում՝ հրապարակային, տրվել էին դեռ 7 տարի առաջ: Այս կալանքը, այս մեղադրանքը իրավական պրոցեսների մասին չէ, հետևաբար ինձ կալանավորել են ազնիվ ընկեր, նորմալ մարդ լինելու և մնալու համար:

Այո, ես լավ հասկանալով, որ հրապարակային, առանց թաքնվելու կանգնելով իմ ընկերոջ՝ Սամվել Կարապետյանի կողքին, ով ապօրինի կալանավորված է մինչ օրս, մասնակցելով իր ազատության համար կազմակերպած ցույցերին, հայտնվելու եմ իշխանության տեսադաշտում, և հնարավոր է իմ նկատմամբ էլ հետապնդումներ սկսվեն՝ գիտակցված գնացի այդ որոշմանը: Ավելի լավ է ազնիվ մարդու, լավ ընկերոջ համբավ թողնեմ իմ երեխաներին ու ապագա թոռանս, որը մոտ օրերս է լույս աշխարհ գալու, քան մարդիկ մտածեն, որ իմ ընկերոջ համար դժվար և ծանր պահին, վախեցա նրա կողքին կանգնելու՝ անձնական խնդիրներ չունենալու համար։ Խնդրում և հորդորում եմ Սամվել Կարապետյանի ընկերներին և համախոհներին չվախենալ և համախմբվել։

Առաջիկայում առանձին կանդրադառնամ այն ամենին ինչ տեղի է ունենում իմ շուրջ, իմ փաստաբանական խումբը հանդես կգա նաև առանձին հայտարարությամբ, բայց ուզում եմ մի բան հստակ ընդգծել, որ պատիվ է Սամվել Կարապետյանի պես ընկեր ունենալը և պատիվ է նրա գաղափարներն ու տեսակետները կիսելը և հանուն նման ընկերոջ նաև զրկանքներ ու կալանք կրելը։ Աստված պահապան Հայաստանին ու Հայ ժողովրդին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031