Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի և Ադրբեջանի միջև իսկական խաղաղություն հնարավոր չէ առանց Արցախի ժողովրդի արդար իրավունքների լիարժեք իրագործման»

Օգոստոս 11,2025 20:02

Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի հայտարարությունը

Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը խոր մտահոգություն է հայտնում 2025 թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպումների, ինչպես նաև դրանց արդյունքում ստորագրված կամ նախաստորագրված փաստաթղթերի վերաբերյալ։

Մենք հատկապես ափսոսանքով ենք արձանագրում ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը դադարեցնելու կոչի ստորագրումը, որը միակողմանի և անարդարացիկերպով նպատակ ունի վերացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգային ճանաչում ստացած ձևաչափը։ Մենք կոչ ենքանում ԵԱՀԿ-ին դիմակայել այս քայլին։ Նույնքան մտահոգիչ է Արցախի ժողովրդի՝ իրենց պատմական հայրենիք վերադառնալու իրավունքի շրջանցումը, ինչպես նաև Բաքվում մինչ օրս անօրինական պահվող հայ գերիների անհապաղ ազատ արձակման հարցի չարծարծումը։

Հանձնախումբը վերահաստատում է իր վճռականությունը հետապնդելու այս և այլ հիմնարար հարցերը, մասնավորապես՝ վերադարձի իրավունքը, որը ամրագրված է Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր որոշման մեջ, համապատասխան ՄԱԿ-ի կոնվենցիաներում, Եվրոպական խորհրդարանի բանաձևերում և Արցախի վերաբերյալ Շվեյցարական խաղաղության նախաձեռնությունում։

Մենք պնդում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև իսկական խաղաղություն հնարավոր չէ առանց Արցախի ժողովրդի արդար իրավունքների լիարժեք իրագործման։ Ցանկացած համաձայնագիր, որը անտեսում է նրանց իրավունքները, ջնջում է նրանց պատմությունը կամ զոհաբերում է նրանց ապագան, խաղաղության համաձայնագիր չէ, այլ ագրեսիայի արդարացում և ապագա հակամարտության աղբյուր։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031