Լրահոս
Օրվա լրահոսը

Հորդորել են դիմում գրել, չեմ գրել, անվստահության հիմքով ազատել են աշխատանքից. ՀԷՑ-ի Մուսա լեռ մասնաճյուղի տնօրենի տեղակալ

Օգոստոս 13,2025 20:40

Aravot.am-ի տեղեկություններով, օգոստոսի 13-ից  լուծվել է ՀԷՑ-ի Մուսա լեռ մասնաճյուղի տնօրենի տեղակալ Հայկ Ավագյանի աշխատանքային պայմանագիրը: Aravot.am-ի հետ զրույցում Հայկ Ավագյանը հաստատեց, որ իրեն իսկապես ազատել են աշխատանքից:

«Այո, ճիշտ է, ինձ ազատել են աշխատանքից, եւ ես դա համարում եմ անօրինական, որովհետեւ ես իմ աշխատանքը կատարել եմ պատշաճ: Ինձ հորդորել են դիմում գրել, չեմ  գրել, անվստահության հիմքով ազատել են աշխատանքից»,- Aravot.am-ին հեռախոսով փոխանցեց Հայկ Ավագյանը եւ ձեռնպահ մնաց այլ մեկնաբանություններ անելուց:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031