Լրահոս
«Սաղ ժողովուրդը»…
Օրվա լրահոսը

Շիրակի մայր բուհում կբարձրանա՞ աշխատավարձը․ ռեկտորի պարզաբանումը

Օգոստոս 13,2025 21:33

Aravot.am-ը Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանից հետաքրքրվեց՝ նոր ուսումնական տարում կբարձրանա՞ արդյոք բուհի աշխատակիցների աշխատավարձը, բուհի բյուջեն ունի՞ նման հնարավորություն։ Նշենք, որ այս բուհում որոշակիորեն բարձրացել են նաև ուսման վարձավճարները։

Երվանդ Սերոբյանը պատասխանեց․ «Մենք միշտ տվել ենք 13-րդ աշխատավարձ, այս տարի առաջին անգամ հունիսին տվեցինք աշխատավարձի կեսի չափով պարգևավճարներ բոլոր աշխատակիցներին։

Իհարկե, առաջին հնարավորության դեպքում դա կարվի, բայց ասեմ՝ աշխատավարձի համահավասար բարձրացման մեխանիզմը, ինձ թվում է, այդքան էլ արդար չէ։ Եվ հիմա մենք ինտենսիվորեն աշխատում ենք աշխատակիցների վարկանիշավորման վրա, ծանր աշխատանք է։

Ամենայն հավանականությամբ հաջորդ տարվա համար մենք կունենանք լրավճարներ, պարգևավճարներ, դրանք կտրվեն՝ ըստ վարկանիշավորման։ Եվ այն աշխատակիցները, որոնք կունենան որոշակի շեմից բարձր վարկանիշ, կարող է շատ լուրջ հավելավճար լինի մեկ տարով, յուրաքանչյուր տարի փոխելով՝ կախված դրանից։ Այսինքն մենք առայժմ փորձում ենք այդ ճանապարհով գնալ։

Բայց կուզենայի ասել, որ այս պահին բուհը շատ կայուն ֆինանսական վիճակ ունի, ավելին, ես ինքս գիտխորհրդում էլ եմ հայտարարել մեկ-երկու անգամ, բուհը կայունացման շրջանից թևակոխել է արդեն զարգացման փուլ։ Եթե դուք նայեք և՛ մեր ենթակառուցվածքների մասով, և՛ տեխնիկական հագեցվածության մասով,  ամեն ինչ արվում է, օգտագործվում են բոլոր ռեսուրսները և՛ մեր բյուջեն, և՛ մեր արտաքին գործընկերների հետ համագործակցությունը՝ այդ բոլորն ավելի լավ վիճակի բերելու, կարգավորելու համար»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031