Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԳ նախարարության շենքային պայմանների բարելավման հաշվին Արփինե Սարգսյանի համար 48 մլն 400 հազար դրամանոց մեքենա կգնվի

Օգոստոս 14,2025 15:20

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին համար կառավարությունը նոր մեքենա կգնի․ որոշումն այսօր հաստատվեց ՀՀ կառավարության նիստում։ Այս հարցը ներառված էր չզեկուցվող հարցերի մեջ ։

Արփինե Սարգսյանի համար գնվելիք մեքենան կարժենա 48 մլն 400 հազար դրամ կամ 125 հազար դոլար։

Ըստ նախագծի հիմնավորումների՝ ներկայում ՆԳ նախարարին սպասարկող մեքենան 2014 թվականի է, մաշվածությունն էլ հավելյալ ծախսեր է առաջացնում․ «Տրանսպորտային միջոցի վազքն արդեն գերազանցել է 350․000 կմ-ն, եւ ներկայում այն դարձել է սպասարկման համար վտանգավոր և ոչ հուսալի։ ՆԳ նախարարը նաև Անվտանգության խորհրդի անդամ է, և վերջինիս անվտանգության նկատառումներից ելնելով՝ անհրաժեշտություն է առաջացել հնարավորինս սեղմ ժամկետում ՀՀ ներքին գործերի նախարարի սպասարկման համար ձեռք բերել նոր տրանսպորտային միջոց»։

Արփինե Սարգսյանի համար նախատեսված մեքենայի համար գումար կհատկացվի ՆԳ նախարարության շենքային պայմանների բարելավման համար նախատեսված գումարներից։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031