«ՀՀ-ում վերջին 7 տարիների ընթացքում ամենաշատ գործարան կառուցել է Տաշիր ընկերությունների խումբը»,-«Տաշիր» խմբի ընկերությունների սեփականատեր, ռուսաստանաբնակ հայ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդության քննության ընթացքում ՀՀ հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը։
Նշենք, որ արդեն 7 ժամ է` շարունակվում է դատական նիստը։
Նարեկ Կարապետյանը հիշեցրեց՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի էջում հարց էր հղել՝ կարո՞ղ է նշել ՀՀ-ում վերջին 5-7 տարվա ընթացքում իրենց իշխանության ժամանակ ամենաշատը գործարան սարքած ընկերության անունը՝ պատասխանն իմանալով։ Սակայն այդպես էլ նախարարից պատասխան չի ստացել։
Կարդացեք նաև
Նարեկ Կարապետյանը վստահեցրեց․ «Ունենալով այս մասնագիտական ներուժն ու փորձը, եթե մենք դիտարկենք վերջին մի քանի տարիներին բացված արտադրությունները, եթե չհաշվենք քարի հանքերը և այլն, գիտեմ՝ 10-12 արտադրություն է մեծամասշտաբ բացվել, իսկ Տաշիր ընկերությունների խումբը մենակ վերջին չորս տարիներին 5 գործարան է բացել։ Սա ուղերձ է, որ ընկերությունն արդյունաբերական նախագծեր իրականացնելու պոտենցիալ ունի»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ