Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի և Իրանի միջև ձևավորված սերտ գործընկերությունը տարբեր ոլորտներում գրանցում է հաջողություններ. Իրանի նավթի փոխնախարար

Օգոստոս 15,2025 19:22

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նավթի փոխնախարար Ահմադ Զերաաթքարի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը մասնակցել են նաև «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գևորգ Պողոսյանը, «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Ապիտոնյանը, Իրանի նավթավերամշակման և բաշխման ազգային  ընկերության առևտրի հարցերով տնօրեն Աբբաս Յալանը, Իրանի գազի ազգային ընկերության միջազգային կապերի տնօրեն Մոհամմադ Հոսեյն Հոսեյնին և այլ ոլորտային մասնագետներ։

Վարդան Կոստանյանը, ողջունելով հյուրերին, կարևորել է երկու երկրների միջև տնտեսական կապերի խորացումը, ինչի մասին է վկայում իրանական ընկերությունների ներգրավածությունը Հայաստանում ենթակառուցվածքների ոլորտում իրականացվող նախագծերում։

Ահմադ Զերաաթքարը երախտագիտություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ Հայաստանի և Իրանի միջև ձևավորված սերտ գործընկերությունը տարբեր ոլորտներում գրանցում է հաջողություններ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցում» և «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրերին վերաբերող, հետագա համագործակցության պլանավորման, ինչպես նաև ոլորտային այլ հարցեր։ Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները։

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031