Լրահոս
Օրվա լրահոսը

Տուժելու են ոչ միայն ալկոհոլային խմիչքներ արտադրողները, այլ նաև տասնյակ հազարավոր խաղողագործներ. Սուրեն Պարսյան

Օգոստոս 18,2025 10:26

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի ֆեյսբուքյան գրառումը

Լոգիստիկ խնդիրների և վրացական իշխանությունների հետ կոնֆլիկտի չլուծումն իր բացասական ազդեցությունն է թողել կոնյակագործության և գինեգործության վրա։

Մասնավորապես, պաշտոնական վիճակագրության համաձայն` 2025 թվականի առաջին կիսամյակում կոնյակի արտադրության ծավալները նվազել են 31.8%-ով, իսկ խաղողի գինունը` 36,3%-ով:

Ըստ էության, այս տարի հայաստանյան ավանդական ալկոհոլային արտադրության 1/3-ով կրճատումը շղթայաբար բացասաբար է ազդելու նաև խաղողի մթերման ծավալների և գների վրա աշնանը:

Հետևաբար, տուժելու են ոչ միայն ալկոհոլային խմիչքներ արտադրողները, այլ նաև տասնյակ հազարավոր խաղողագործներ:

Այսօրվանից պետք է մտածել` ինչպես են լուծելու խաղողի մթերման խնդիրը, քանի որ մթերողների տարաները չեն դատարկվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031