Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, հեռացավ խորհրդակցական սենյակ 2022 թվականին Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում 29 ամյա հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռ կայացնելու համար: Դատավճիռը կհրապարակվի այսօր երեկոյան:
Հիշեցնենք, որ մեղադրող դատախազը այսօր պահանջեց Նավասարդյանին մեկ տարով զրկել վարորդական իրավունքից եւ դատապարտել ազատազրկման երկու տարի վեց ամսով:
Պաշտպանական կողմը դատարանին խնդրեց վճիռ կայացնելիս հաշվի առնել Նավասարդյանի անձը, նրա անցած ճանապարհը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ վերջինս երթեւեկության կոպիտ խախտումներ չի կատարել:
Կարդացեք նաև
Պաշտպանական կողմը խնդրեց քննարկել պատժի կրումը փորձաշրջան նշանակելով եւ հասարակությունից Նավասարդյանին չմեկուսացնել: