Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր ժողովրդի խայտառակություններից մեկն էլ այն է՝ մեկ արժանապատիվ հայ բարերար Բաքվի բանտում է, մեկ արժանապատիվ հայ բարերար՝ Հայաստանի բանտում. Գառնիկ Դանիելյան

Օգոստոս 18,2025 18:11

-Արտապատվիրակվածների ռեժիմը, հանցավոր ռեժիմը Սամվել Կարապետյանին մինչեւ այս պահը պահում է բերդում, զնդաններում, ապօրինաբար վերջերս երկարացվեց նրա կալանքը,- այսօր «Հայելի» ակումբում անդրադառնալով բարերար Սամվել Կարապետյանի 60 ամյակին ՝ հայտարարեց  ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

Ըստ նրա՝ ոչ մի երկրում նման բարերարը չէր հայտնվի  քրեակատարողական հիմնարկում, ուր մնաց քրեական գործ հարուցվեր նրա նկատմամբ:

«Մեր ժողովրդի խայտառակություններից մեկն էլ այն է, որ մեկ արժանապատիվ հայ բարերար Բաքվի բանտում է, մեկ արժանապատիվ հայ բարերար Հայաստանի բանտում է եւ երկուսն էլ այս իշխանությունների թեթեւ ձեռամբ: Սամվել Կարապետյանի կալանքը անփոփոխ թողնելը  ապօրինի որոշում էր, որեւէ հիմնավորում չկա, թե ինչու պետք է նա մնա անազատության մեջ: Նվազագույնը գոնե տնային կալանքը պետք է լիներ, բայց ասում են՝ անասելի ճնշումներ են գործադրվել, ինչեւէ իրենք  պետք է ամաչեն այս որոշումը կայացնելու համար»:

Պատգամավորը նաեւ հիշեցրեց, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ երկրորդ քրեական գործով՝ փողերի լվացում, դատարանը մեղադրանքի հիմքեր չի տեսել. «Քաղաքական որոշում է, Նիկոլն իր խմբակով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը գերության մեջ է  պահում Բաքվի բանտերում, նույն քաղաքական որոշումն այստեղ է, որ այդ մարդը մնա անազատության մեջ»:

Անդրադառնալով Միքայել սրբազանի գործով դատաքննությանը՝ Դանիելյանը նկատեց, որ ԱԱԾ զնդաններում պահելով էլ այս իշխանություններին չհաջողվեց Միքայել սրբազանին կոտրել. «Նիկոլի թրքահպատակ իշխանության այն ձգտումը, որ կարող է բերդում փորձի մարդկանց ոգին կոտրել ու մարդկանց խեղճացնել, ստիպել, որ հետնահանջ անեն իրնեց կարծիքից, մարդը հստակ ասաց՝ ես Խորհրդային միության ռեժիմի ժամանակ չեմ կոտրվել, ՀՀՇ-ի իշխանության ժամանակ չեմ կոտրվել, քննադատել եմ ՀՀՇ-ին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին եւ չեմ հայտնվել բանտում, որեւէ քրեական գործ չի հարուցվել իմ նկատմամբ,  այսօր ժողբաստիոնն ու ժողբաստիոնի առաջնորդ, բռնապետ  Նիկոլի գլխավորությամբ ազգային բարերարներին, սրբազան հայրերին, որդեկորույս ծնողներին, Արցախի պատգամավորին, Ռուբեն Հակոբյանին,  Արթուր Սարգսյանին եւ մի շարք այլ հրամանատարների ու հիրավի արժանապատիվ հայերի, երեք տասնյակից ավելի մարդկանց անազատության մեջ են պահում»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031