-Դատավորն իր հոգու խորքում հասկացավ, որ Արամ Նավասարդյանն այս վրաերթի մեջ անմեղ է, դրա համար հնարավորինս նվազագույն պատիժ տվեց,- Սոնա Մնացականյանի գործով վճռի հրապարակումից հետո լրագրողներին ասաց Նավասարդյանի պաշտպան Ռուբեն Բալոյանը:
Ըստ նրա՝ տուժող կողմը տարբեր մարդկանց միջոցով փորձել է կոնտակտի դուրս գալ Նավասարդյանի հետ ու կորուստը մեղմել վնասի փոխհատուցմամբ, բայց նրանց չի հաջողվել: Ըստ նրա, ի սկզբանե տուժող կողմը փոխհատուցում էր պահանջել 18 միլիոն դրամ, տասը օր առաջ պահանջը իջեցվեց, հասավ 10 միլիոն դրամի, իսկ այսօր, ըստ պաշտպանի, Սոնա Մնացականյանի հայրը՝ Մնացական Մնացականյանը, ոչ մի կերպ չկարողացավ իր հայցը հիմնավորել:
«Այս գործով այնքան կոպիտ դատավարական սխալներ են թույլ տրվել, մենք անպայման բողոքարկելու ենք»,- ասաց պաշտպանը:
Կարդացեք նաև
Փաստաբանը հավելեց՝ այս վրաերթի մեջ Արամ Նավասարդյանը մեղավոր չէ. «Արամ Նավասարդյանին կանաչ լույս է տրվել, թող խաչմերուկն ապահովեին: Արամ Նավասարդյանը այս դատական համակարգի քավության նոխազն է»: