«Ամեն մարդ իր խոսքի համար պետք է պատասխան տա, եթե դա ապացուցվում է»,- Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի բակում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով (նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյան) առաջին դատական նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Հրայր սարկավագ Հակոբյանը։
Լրագրողների հիշեցմանը՝ կա ձայնագրություն, որ ասում եք՝ «Իսկ եթե Նիկոլին, Արարատին, Ալենին մի տեղում վերացնեն, իրանցից էլ իշխանության մարդ չի գա, չէ՞: Իշխանությունը կփոխվի ու իմ հետ ոչ մի բան չի լինի: Էդ երեքին մի տեղ բռնացնենք», Հրայր սարկավագն ի պատասխան հորդորեց բառացի կարդալ իրենց հրապարակած ձայնագրությունը։
Հիշեցնենք, որ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդագրում Հրայր սարկավագին վերագրվում են հետեւյալ խոսքերը․ «Իսկ եթե Նիկոլին, Արարատին, Ալենին մի տեղում վերացնեն, իրանցից էլ իշխանության մարդ չի գա, չէ՞: Իշխանությունը կփոխվի ու իմ հետ ոչ մի բան չի լինի: Էդ երեքին մի տեղ բռնացնենք»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ