Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով (նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյան) առաջին դատական նիստը դատավարության մասնակիցների՝ ներկայանալուց հետո հետաձգվեց։ Դատական նիստերի դահլիճում մասնակիցները գոչեցին․ «Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու», «Սրբազան, սրբազան»։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 20-ին՝ ժամը 14։30-ին։ Քանի որ դահլիճի հետ կապված մի շարք դժգոհություններ կային, որ այն փոքր է, նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը հայտարարեց, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենա Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում՝ վստահեցնելով, որ դահլիճն անհամեմատ մեծ է։
Կարդացեք նաև
Զուգահեռաբար դատարանի բակում մի խումբ քաղաքացիներ «ազատություն քաղբանտարկյալներին» պաստառներով ցույց էին անցկացնում՝ գոչելով «ազատություն, ազատություն», «Ամոթ, ամոթ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ




























































