Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը պարտության, պատերազմի, մահվան խորհրդանիշ է, ինքը չի կարող խաղաղություն բերել. Սաղաթելյան

Օգոստոս 20,2025 17:12

-Իրենց հերթական դավաճանությունը՝ մեր երկրից նոր զիջումները, փորձում են հանրությանը ներկայացնել որպես ձեռքբերում… Նիկոլ Փաշինյանը, այսպես կոչված, խաղաղության հուշագրերից անմիջապես հետո հայտարարել է նոր զիջումների մասին, իսկ մենք, երբ կետերով հերթականությամբ ներկայացնում ենք, ՔՊ-ականները մեկը մյուսի հետեւից սկսում են դուրս տալ եւ արդարանալ, -այսօր Բագրատ սրբազանի եւ մյուսների գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Սաղաթելյանի խոսքով, փողոցային պայքարով այս իշխանություններին հեռացնելու հարցը փակված չէ. «Ճիշտ տնային աշխատանքը կատարելու դեպքում այդ հնարավորությունը կա… Նիկոլ Փաշինյանը պարտության, պատերազմի, մահվան խորհրդանիշ է, ինքը չի կարող խաղաղություն բերել: Իր պատկերացրած խաղաղությունը շարունակ հայրենիքից մասեր զիջելն է: Փաշինյանը կամ իր թիմը, եթե կարող են, թող հերքեն ՀՀ այսօրվա տարածքից նոր զիջումներ լինելո՞ւ են, թե՝ ոչ: Փաշինյանը ուղիղ հայտարարել է, որ ՀՀ-ում կան տարածքներ, որոնք ադրբեջանական են»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031