«Ազատություն». ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ եվրոպական երկրները պետք է հոգան Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ծախսերի «առյուծի բաժինը»։
«Ես չեմ կարծում, որ մենք պետք է այստեղ բեռը կրենք։ Ես կարծում եմ, որ մենք պետք է օգտակար լինենք, եթե դա անհրաժեշտ լինի պատերազմը և սպանությունները դադարեցնելու համար։ Բայց ես կարծում եմ, որ մենք պետք է ակնկալենք, և նախագահը, անշուշտ, ակնկալում է, որ Եվրոպան այստեղ առաջատար դեր կխաղա», – ասել է Վենսը Fox News-ի եթերում։
«Անկախ նրանից, թե ինչ ձև է սա ընդունում, եվրոպացիները պետք է կրեն բեռի առյուծի բաժինը», – նշել է նա։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: