Լրահոս
Օրվա լրահոսը

Վենս. Չեմ կարծում, որ մենք պետք է բեռը կրենք, եվրոպացիները պետք է հոգան Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ծախսերի առյուծի բաժինը

Օգոստոս 21,2025 10:57 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ազատություն». ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ եվրոպական երկրները պետք է հոգան Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ծախսերի «առյուծի բաժինը»։

«Ես չեմ կարծում, որ մենք պետք է այստեղ բեռը կրենք։ Ես կարծում եմ, որ մենք պետք է օգտակար լինենք, եթե դա անհրաժեշտ լինի պատերազմը և սպանությունները դադարեցնելու համար։ Բայց ես կարծում եմ, որ մենք պետք է ակնկալենք, և նախագահը, անշուշտ, ակնկալում է, որ Եվրոպան այստեղ առաջատար դեր կխաղա», – ասել է Վենսը Fox News-ի եթերում։

«Անկախ նրանից, թե ինչ ձև է սա ընդունում, եվրոպացիները պետք է կրեն բեռի առյուծի բաժինը», – նշել է նա։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել