Լրահոս
Օրվա լրահոսը

Սա ակնհայտ կեղծիք է, որովհետեւ Հայաստանում ոչ մի նշանակալի քաղաքական ուժ, ոչ մի նկատելի գործիչ խաղաղությանը դեմ չէ. «Փաստ»

Օգոստոս 23,2025 10:09

Վաշինգտոնից վերադառնալուց ընդամենը օրեր անց, ինչպես եւ կանխատեսվում էր, Նիկոլ Փաշինյանն սկսեց «խաղաղություն» բառն ավելի առարկայորեն ծախել (վաճառել, սաղացնել) հասարակության վրա: Փաշինյանն ասում է, թե «ապագան եկել է», այլեւս խաղաղություն է, պետք է այն խնամել, արդեն լրիվ ուրիշ վիճակում ենք ապրում, բլա-բլա-բլա… Տպավորիչ էր, որ նա իր կաբինետի նախարարներին շնորհավորում էր… խաղաղության հասնելու համար: Մինչդեռ միակ բանն, ինչին հասել են Փաշինյանն ու իր քաղմերձավորների նեղ կազմը, ընդամենը մի նախաթուղթ է, պայմանավորվածություն… պայմանավորվելու մասին:

Հետո, «խաղաղություն» տերմինը հասարակության վրա ծախելու շրջանակներում, էլի միանգամայն կանխատեսելիորեն, Փաշինյանը հայտարարեց. «Առաջիկա ընտրություններում ՀՀ քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խաղաղության ու ոչ խաղաղության միջեւ»: Սա ավելին է, քան պարզունակ նենգախեղումն ու շանտաժը: Սա ակնհայտ կեղծիք է, որովհետեւ Հայաստանում ոչ մի նշանակալի քաղաքական ուժ, ոչ մի նկատելի գործիչ խաղաղությանը դեմ չէ: Բոլոր ոչ իշխանական ուժերն ու, առհասարակ, հասարակության ճնշող մեծամասնությունը պարզապես դեմ են ստորացմանը, դեմ են թշնամական պարտադրանքի տակ երկրի կենսատարածքները զիջելուն, դեմ են ՀՀ Սահմանադրությունը թշնամական թելադրանքով փոխելուն, դեմ են Արցախն ուրանալուն, դեմ են ՀՀ Անկախության հռչակագիրն առոչինչ հայտարարելուն, դեմ են Հայաստանի թրքացմանն ու ադրբեջանականացմանը: Մեծ հաշվով՝ դեմ են Փաշինյանին ու նրա բերած ավերներին, կորուստներին, ազգային նվաստացմանն ու երկրի ինքնաոչնչացմանը:

Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանը տվել է ընտրությունների մեկնարկը: Ու այսօր արդեն ակնհայտ է, որ քարոզչության մեխը լինելու է «խաղաղություն» բառը՝ հաշվի առնելով, որ դա թանկ ու ցանկալի է յուրաքանչյուր հայ մարդու համար, թեկուզ եւ դեռեւս «տակը բան չկա», իսկ թշնամական երկիրը շարունակում է ռազմատենչ ու պահանջող հռետորաբանությունը, իսկ ռազմական ծախսերը գնալով ավելացնում է…

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031