2021թ․ օգոստոսի 19-ին մարտական հենակետերից մեկում երեք զինծառայողի սպանության գործով մեղադրյալներ Աղվան Հ․-ն և Սամվել Գ․-ն շարունակում են մնալ կալանքի տակ։ Քրեական գործն արդեն շուրջ երեք տարի է, ինչ դատարանում է, սակայն գործով քննությունն ավարտական փուլին դեռևս չի հասել։ Դատարանում առաջիկայում նախատեսված է մեղադրյալների հարցաքննությունը։
Հիշեցնենք, որ 2021թ օգոստոսի 19-ին մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել էր երեք զինծառայողի դի՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներով։
Հարուցված քրեական գործով նախ ձերբակալվել, ապա կալանավորվել է զինծառայողների համածառայակիցը (Աղվան Հ.)։ Օգոստոսի 23-ին պաշտոնապես հայտնի դարձավ, որ զինծառայողների սպանության գործով ձերբակալվել է նաև դիրքի ավագը (Սամվել Գ․) զինծառայողներին կյանքից զրկելուն դրդելու և ծառայակցի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով, սակայն նախաքննությամբ սեռական բռնությունը հերքվել է, այժմ՝ դիրքի ավագին մեղսագրվում է միայն զինծառայողներին կյանքից զրկելուն դրդելը։
Վերջիններս առ այս պահը կալանքի տակ են։ Քրեական գործը դատարանում է 2022թ․նախ՝ գտնվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում, ապա՝ տեղափոխվել Երևան, որտեղ երկու անգամ դատական կազմ է փոխվել։ Սամվել Գ․-ի պաշտպանը դիմել է նաև ՄԻԵԴ՝ նրա կալանքի տակ պահելու հարցով։ Նշենք, որ քրեական գործով Վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել էր Սամվել Գ․-ի իրավունքների խախտումը, սակայն խափանման միջոցը չի փոխվել։
Կարդացեք նաև
Սամվել Գ․-ի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ դատարանն անհիմն է կալանքի տակ պահում իր պաշտպանյալին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։