Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիև. Ճանապարհը դեպի Նախիջևան կարող են կառուցել ամերիկացի ներդրողները

Օգոստոս 27,2025 11:30

Ամերիկացի ներդրողները կարող են կառուցել ճանապարհը, որը կապում է Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ալ Արաբիա»-ին տված հարցազրույցում։

«Այժմ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր անունն է տվել Զանգեզուրի միջանցքին, վստահ եմ, որ այն կիրականացվի մոտ ապագայում։

Ինչ վերաբերում է ֆիզիկական ենթակառուցվածքների կառուցմանը, այսինքն՝ երկաթուղուն, դա շատ ժամանակ չպետք է պահանջի, քանի որ երթուղին ընդամենը 42 կիլոմետր է։

Եթե մենք այն կառուցեինք, դա կանեինք մեկ տարվա ընթացքում, քանի որ մենք ավելի շատ փորձ ունենք երկաթուղիներ կառուցելու հարցում։ Սակայն Հայաստանին կարող է ևս մի քանի տարի պետք լինել», – ասել է Ալիևը։

«Իրականում դա կարևոր չէ մեզ համար։ Մեզ համար կարևորն այն է, որ երկաթուղին կառուցվի, և որ լինեն միջազգային անվտանգության երաշխիքներ։

Այլ կերպ ասած, Նախիջևանից Ադրբեջանի հիմնական մաս կամ հակառակը մեկնող ադրբեջանցիները պետք է անհարմարություն չզգան։ Նրանք չպետք է անհանգստանան իրենց անվտանգության համար՝ հաշվի առնելով երկարատև դիմակայությունն ու թշնամանքը», – հավելել է նա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031