Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյանն ազատ է արձակվել դատարանի դահլիճից. խափանման միջոցը վերացվել է

Օգոստոս 27,2025 16:25

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, այսօր որոշեց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոց կալանքը վերացնել, կիրառել ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:

Հիշեցնենք, որ պաշտպանները միջնորդել էին նաեւ Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել ու վարույթը կարճել:

Ըստ պաշտպանական կողմի՝ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, իսկ վարույթը ենթակա է կարճման Քրեադատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 8 –րդ կետի համաձայն. այն է՝ քրեական վարույթը նախաձեռնվել է քրեական դատավարության օրենսգրքով չնախատեսված աղբյուրից ստացված տեղեկության հիման վրա: Դատարանը մերժել էր այդ միջնորդությունը: 

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Սպուտնիկ Արմենիայի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031