Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը դիմում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ սկսելու ծառայողական վարույթ ԿԳՄՍ նախարարի վերաբերյալ

Օգոստոս 28,2025 09:50

Երեկ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մամուլի ասուլիս էր հրավիրել։ Լրագրողների պարզաբանում պահանջող հարցերը նախարարը որակեց որպես «իմաստազուրկ», իսկ լրագրողներին՝ իրավական գիտելիքներից զուրկ՝ ուղղակիորեն ասելով.

«Ես չեմ կարող զբաղվել ձեր լրագրողական կրթությամբ….»:

«Ցավում եմ էն կրթական մակարդակի համար, որ տեսնում եմ….»:

«Գնացեք սովորեք՝ օրենքը շրջաբերականից տարբերել….»:

«Հարցերը իմաստազուրկ են, դուք հարց չեք ձեւակերպում….»:

Նախարարը նույն ասուլիսում մեղադրեց լրագրողներին՝ իբր «մանիպուլացնում» են Ակադեմիական քաղաքի գաղափարը՝ նշելով, թե այն նախատեսված է 44 հազար ուսանողի համար, մինչդեռ կա մոտ 80 հազար ուսանող։

«Ժողովուրդ» օրաթերթը սույնով դիմում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ սկսելու ծառայողական վարույթ ԿԳՄՍ նախարարի վարքագծի վերաբերյալ։ Պետական պաշտոնյան, որը հրաժարվում է պատասխանել հանրային հարցերին ու փոխարենը վիրավորում է լրագրողներին, չի կարող եւ չպետք է շարունակաբար մնալ առանց վերահսկողության։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031