Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին ոստիկանապետի վարորդը զանգել է պարեկներին, գռեհիկ արտահայտություններով փորձել թույլ չտալ տուգանել կրիմինալ պատմություններով հայտնի անձին. «Հրապարակ»

Օգոստոս 28,2025 10:47

Արարատի մարզում սկանդալային միջադեպ է եղել․ նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի վարորդը` Վալիկո Սիմոնյանը, որն այժմ ոստիկանությունում է ծառայում, փորձել է խոչընդոտել պարեկների աշխատանքը՝ թույլ չտալով տուգանել Արարատում կրիմինալ պատմություններով հայտնի անձին, որն ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) մտերիմն է եղել։

«Հրապարակ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Սիմոնյանը զանգել է պարեկներին, գռեհիկ արտահայտություններով վիրավորել նրանց: «Մենակ ագ․․․ կարաք ակտ գրեք, ձեր կամերան կկոխեմ ձեր…»,-ասել է նա։ Միջադեպը, սակայն, անսպասելի զարգացումներ է ունեցել։ Վիրավորված պարեկները զեկուցել են իրենց գումարտակի հրամանատարին, վերջինս փորձել է կոծկել կատարվածը` չի զեկուցել նախարարին։

Հաջորդ օրը հերթապահության դուրս եկած մի խումբ պարեկներ բունտ են բարձրացրել՝ հանձնելով «ուդո»-ները եւ պահանջելով՝ կա՛մ միջադեպը ներկայացնում եք նախարարին, կա՛մ իրենք լքում են ծառայությունը։ Դրանից հետո ստիպված են եղել զեկուցել վերադասին։ Ծառայողական քննությունից խուսափելու համար Արարատի գումարտակի հրամանատարը դիմում է գրել եւ ազատվել աշխատանքից։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031