Լրահոս
Օրվա լրահոսը

«Գավթի գրատնից ենթադրաբար արվել է գողություն, ինչի կապակցությամբ աշխատակիցները կատարել են ծիսական պարագաների հաշվառում։ Հենց այդ ընթացքն է նկարահանվել՝ ներկայացվելով իբրև վանքի անխնամ վիճակ»

Օգոստոս 28,2025 11:16

Գոշավանքի հոգևոր հովիվ Տեր Թադեոս քահանա Թադևոսյանը պարզաբանում է. «Օրեր առաջ համացանցում տարածվել է մի տեսանյութ, որով փորձ է արվում ներկայացնել, թե մեր գործող վանքերը գտնվում են անուշադրության ներքո։ Ցանկանում ենք տեղեկացնել, որ հիշյալ տեսանյութում ներկայացվածը Հաղարծնի վանքը չէ, ինչպես նշվում էր, այլ Գոշավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցու գավիթի հատվածը։

Հաշվի առնելով, որ հիշյալ տեսանյութի տարածումից հետո իրականում սրտացավ ու մտահոգ անձանց մոտ հարցեր են առաջացել՝ անհրաժեշտ ենք համարում պարզաբանել․ տեսանյութի նկարահանումից մեկ օր առաջ, ըստ եկեղեցու աշխատակիցների, ենթադրաբար գավթի գրատնից կատարվել է գողություն։ Դեպքի կապակցությամբ աշխատակիցները կատարել են առկա ծիսական պարագաների և հոգևոր գրականության հաշվառում։ Հենց այդ ընթացքն է նկարահանվել և տարածվել համացանցում՝ ներկայացվելով իբրև վանքի անխնամ վիճակ։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գտնվող բոլոր վանքերը՝ անկախ այցելուների կամ տուրիստական խմբերի մեծ հոսքից, մշտապես գտնվում են եկեղեցականների ուշադրության ու հոգածու վերաբերմունքի առանցքում։ Կոչ ենք անում նմանատիպ իրավիճակների դեպքում անմիջապես դիմել տեղում ծառայող հոգևորականին և ստանալ համարժեք բացատրություններ՝ այդպիսով ավելի մեծ օգտակարություն բերելով թե՛ Եկեղեցուն, թե՛ հասարակությանը»։

Հիշեցնենք՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը  օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր ներկայացրել՝ կից գրելով. «Չուլան և տոնավաճառ` երկուսը մեկում. Հաղարծին վանական համալիր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031