Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ ենք անում միջազգային հանրությանն ու ՄԱԿ-ի անդամ պետություններին հետևել օրվա գլխավոր նպատակին և պատասխանատվությամբ վերաբերվել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղից բռնի կերպով անհետացած մարդկանց ճակատագրին․ հայտարարություն

Օգոստոս 30,2025 13:25

Օգոստոսի 30-ը Բռնի անհետացման զոհերի միջազգային օրն է՝ հաստատված 2010 թ․ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից՝ նպատակ ունենալով դադարեցնել և նվազեցնել բոլոր տեսակի բռնի անհետացումները։

2020 թ․ 44-օրյա պատերազմի և 2023թ․ սեպտեմբյան բռնի տեղահանության ընթացքում Ադրբեջանը գերեվարել և պատանդառության մեջ է պահում հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց։ Ավելին, հարյուրավոր անհայտ կորածների և բռնի անհետացածների ճակատագրերը մնում են դեռևս չպարզված։

Ադրբեջանի իշխանությունների կողմից այս համակցված անտարբերությունը անհնարին է դարձնում անհայտ կորած անձանց թվի ճշգրիտ գնահատումը և անհետացածների ճակատագրի, գտնվելու վայրի և ողջ լինելու վերաբերյալ հավաստի տեղեկությունների ձեռքբերումը, որը Միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում մարդկության դեմ ուղղված համակարգված հանցագործություն կարող է համարվել։

Այս համատեքստում ընդգծենք, որ ոչ մի հանգամանք, լինի դա պատերազմական դրություն, կամ որևէ այլ արտակարգ իրավիճակ, չի կարող օգտագործվել Ադրբեջանի կողմից ռազմական հակամարտությունների ընթացքում բռնի անհետացումները արդարացնելու համար, որոնք դիտարկվում են որպես քաղաքական ճնշման միջոց՝ ենթադրյալ զոհերին ենթարկելով խոշտանգումների։ Գերեվարության պայմաններում հայ ռազմագերիները շարունակ վախի մեջ են գտնվում ՝ զրկված լինելով իրենց կյանքի, ազատության, արդար դատաքննության և անվտանգության իրավունքներից։

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը կիսում է ՄԱԿ-ի անհանգստությունները՝ կապված աշխարհում բռնի անհետացումների, հարկադիր ձերբակալությունների և առևանգումների թվի ահագնացող աճի վերաբերյալ, որոնք ոչ միայն ազդում են մարդկանց ֆիզիկական և հոգեկան առողջության վրա, այլև վատթարացնում են նրանց հարազատների կյանքի որակը։ Այս շարունակական ոճրագործությունները չպետք է մնան անպատժելիության սանդղակի վրա՝ ագրեսոր պետության համար նորանոր հանցանքների հիմք հանդիսանալով, քանի որ ոչ մի պետություն չպետք է կիրառի, թույլ տա կամ հանդուրժի բռնի անհետացումներ։ Ավելին, անհետացումների խնդիրը մարդասիրական առաջնահերթություն է, որը պետք է ապաքաղաքականացվի և կարգավորվի ամուր մարդասիրական կամքով։

Մենք հիշեցնում ենք, որ համաձայն ՄԱԿ-ի 47/133 բանաձևի 13-րդ և 17-րդ հոդվածների՝ բռնի անհետացման գործողությունները համարվում են շարունակական հանցագործություն, քանի դեռ նրանք շարունակում են թաքցնել առևանգվողի գտնվելու վայրը և կարգավիճակը։ Յուրաքանչյուր պետություն՝ այդ թվում Ադրբեջանը, պետք է ապահովի, որ բռնի անհետացման ենթարկված ցանկացած անձ իրավունք ունենա բողոքարկել իրավական մարմիններին, և այդ բողոքը անհապաղ, մանրակրկիտ և անաչառորեն հանձնվի արդար քննության և դրան խոչընդոտելու որևէ միջոց չկիրառվի։ Ադրբեջանում Կարմիր Խաչի գրասենյակի փակվելը միջազգային հանրության համար խտրական քաղաքականությունը սնող ևս մեկ ազդակ պետք է լինի։

Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանն ու ՄԱԿ-ի անդամ պետություններին հետևել օրվա գլխավոր նպատակին և պատասխանատվությամբ վերաբերվել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղից բռնի կերպով անհետացած մարդկանց ճակատագրին և նրանց իրավունքների պաշտպանությանը, որոնց շղթայական և տրամաբանական վերջնարդյունքը պետք է լինի պատմական արդարության վերականգնումը և մասսայական անպատժելիության կանխումը։

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031