Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի նախագահը նշել է, որ Հայաստան–Իրան վերջին բարձրաստիճան շփումները և իր պաշտոնական այցը ՀՀ նպաստել են Իրանում առկա անորոշությունների արդյունավետ հասցեագրմանը

Օգոստոս 30,2025 13:50

Օգոստոսի 30-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրան կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:

Գրիգորյանն ու Փեզեշքիանն ընդգծել են, որ երկու երկրները հաստատակամ են զարգացնել շարունակական երկխոսությունը՝ միտված ռազմավարական գործընկերության հաստատմանը:

Զրուցակիցները քննարկել են նաև օգոստոսի 8-ին ձեռքբերված պայմանավորվածությունները, որոնք ԱԽ քարտուղարը կարևորել է որպես խաղաղության հաստատման գործընթացում կարևոր հանգրվան: Նախագահ Փեզեշքիանը նշել է, որ Հայաստան–Իրան վերջին բարձրաստիճան շփումները և իր պաշտոնական այցը ՀՀ նպաստել են Իրանում առկա անորոշությունների արդյունավետ հասցեագրմանը:

ՀՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031