Լրահոս
Օրվա լրահոսը

Այսուհետ հայրենիքի օգտին մեր աշխատանքները կդառնան ավելի կազմակերպված․ Սամվել Կարապետյան

Օգոստոս 30,2025 16:30

«Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար, գործարար, բարերար Սամվել Կարապետյանը ուղերձ է հղել կալանավայրից

Շնորհավորում եմ բոլորին «Մեր ձևով» ժողովրդական կամավորական շարժման մեկնարկի կապակցությամբ։

Այսուհետ հայրենիքի օգտին մեր աշխատանքները կդառնան ավելի կազմակերպված։ Տարբեր ոլորտների համար կմշակվեն ծրագրեր, որոնք կօգնեն բերել բարեկեցություն մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացուն։

Սիրելի՛ հայրենակիցներ,
միանալով այս շարժմանը՝ դուք կդառնաք մի մեծ թիմի մաս, որն աշխատում է Հայաստանի ապագայի համար։

Վստահ եմ՝ միասին մենք կկարողանանք նոր փուլ սկսել մեր երկրի կյանքում։

Հայ ժողովուրդն արժանի է արժանապատիվ կյանքի, իսկ մեր պետությունը՝ հարգանքի։ Եվ այդ ամենին մենք հասնելու ենք ամենօրյա նվիրված աշխատանքով:
Անելու ենք՝ «Մեր ձևով»։

Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031