Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբերի 2-ը մեր պատվի և արժանապատվության վերականգնման կարևորագույն հանգրվաններից մեկն է եղել և մնում․ Բագրատ Սրբազան

Օգոստոս 30,2025 17:56

Սրբազան Պայքարի առաջնորդ, Հայրենիքի կալանավոր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից։

Սիրելիներ,
Ցավոք, այս պահին միայն այս կերպով կարող եմ հաղորդակցվել ձեզ հետ այս մեծ և կարևորագույն օրվա՝ Արցախի Հանրապետության անկախության հռչակման առիթով։

Սեպտեմբերի 2-ը մեր պատվի և արժանապատվության վերականգնման կարևորագույն հանգրվաններից մեկն է եղել և մնում՝ տոն, որը Աստվածատուր է՝ նվաճված մեր բազում եղբայրների ու քույրերի արյան ու տառապանքի գնով։

Ի հեճուկս բոլոր ստրկածինների և նրանց գլխավորի, Արցախյան ոչ թե շարժումը, այլև հատկապես հաղթանակն ու պայքարը շարունակվելու է, իսկ ուրացումը, վստահ եմ, կստանա իր բաժին պատիժը։

Այսու, կոչ եմ անում և հորդորում մեր բոլոր աջակիցներին և համակիրներին Սեպտեմբերի 2-ին «Ազատության» հրապարակում մասնակցել Միասնության հանրահավաքին՝ թե՛ ներքին ուրացողներին և թե՛ արտաքին աշխարհին ևս մեկ անգամ փաստելու և վկայելու, որ մեզ ո՛չ հաղթել և ո՛չ էլ առավել ևս սպանել չի լինի, որքան էլ զորանան, դարձյալ պարտության են մատնվելու, զի Աստված ընդ մեզ է։

Շատ պիտի փափագեի Սեպտեմբերի 2-ին՝ այդ սրբազան օրը տեսնել և ողջագուրվել բոլորիդ հետ… Համարեք, որ այդպես է՝ տեսնել ձեր անկոտրում կամքը, անսասան հավատքը, վառվող աչքերը և անմնացորդ սերը հանդեպ մեր Արցախ աշխարհը, մեր ինքնություն և մեր հաղթանակող Հայաստան աշխարհը։

Հիշե՛ք, մի՛ վախեցեք, այլ միայն հավատացեք։
Հաղթանակն այլընտրանք չունի…
Չեմ մոռանալու հանուն քեզ, Հայաստան և չեմ ներելու հանուն քեզ, Արցախ։

Հայրենիքի կալանավոր
Բագրատ արք. ԳԱԼՍՏԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031