«Տաշիր» բարեգործական հիմնադրամը նոր ուսումնական տարվան ընդառաջ հանրապետության գյուղերում դպրոցական պայուսակներ եւ անհրաժեշտ գրենական պիտույքներ է նվիրում առաջին դասարանցիներին: Հրապարակված տեսանյութում երեւում է երեխաների եւ ծնողների ոգեւորությունը: Վերջինները նշում են, որ սա առաջին աջակցությունն է իրենց համար:
Սակայն, մեր տեղեկություններով ՀՀ մի շարք մարզերում, մասնավորապես Թալինի շրջանում և հենց առաջին գյուղում նվերները բաժանելուց րոպեներ անց համայնքապետարանները սկսել են ամեն կերպ խոչընդոտել նախաձեռնությանը: «Մեր երեխաները ոչնչի կարիք չունեն»,-ասել են համանքապետարանների աշխատակիցները՝ հրաժարվելով իրենց դեմքը ցուցադրելուց, թեեւ բնակչուհիներից մեկը ասում է, որ տանը մի հոգի ունեն աշխատող եւ շատ դժվար է:
Որոշ տեղերում մինչեւ գյուղ մտնելն են կանգնեցրել մեքենաները: Ավելին, մի քանի գյուղում նվերները ստանալուց հետո որոշ ծնողներ խնդրել են դրանք հետ վերցնել, որովհետեւ հակառակ դեպքում կզրկվեն աշխատանքից:
«Տաշիր» հիմնադրամի ներկայացուցիչները հեռացել են այդ գյուղերից՝ համայնքապետարանների ներկայացուցիչներին բացատրելով, որ դա անում են միայն այն պատճառով, որովհետեւ գիտակցում են, որ եթե իրենց թույլ տան պայուսակները բաժանել, խնդիրներ կունենան: Իսկ իրենք նման ցանկություն եւ մտադրություն չունեն:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ