«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը
2025 թ․ օգոստոսի 31-ին Հայաստանը և Չինաստանը հայտարարեցին ռազմավարական գործընկերության մասին։
Սա ողջունելի քայլ է, որն ուժեղացնում է Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան:
Մյուս կողմից, Հայաստանը Հարավային Կովկասի վերջին երկիրն է, որը նմանաբնույթ փաստաթուղթ է ստորագրում Պեկինի հետ, ընդ որում՝ բովանդակային բաղադրիչով ավելի թույլ, քան Ադրբեջանը:
Վրաստանը նման համաձայնագիր է ստորագրել 2023 թ․ հուլիսի 31-ին։
Կարդացեք նաև
Ադրբեջանը 2025 թ․ ապրիլի 23-ին արդեն հաստատեց «Comprehensive Strategic Partnership»՝ ընդլայնված գործընկերություն՝ ուղեկցված ավելի քան 20 գործնական փաստաթղթով։
Այսպիսով, այսօրվա փաստաթուղթը՝ իր խորությամբ, մոտ է վրացական նախադեպին և զգալիորեն զիջում է Ադրբեջանի ծրագրային համագործակցությանը։
Հայաստանը կարող է այս փաստաթուղթը դարձնել զսպման գործիք՝ Թուրքիայի և Ադրբեջանի ճնշումների պայմաններում։
Մյուս կողմից, եթե հայ- չինական համագործակցությունը մնա միայն հռչակագրի մակարդակում, չի վերածվի տնտեսական կամ ռազմավարական ակտիվի։
Պետք է կյանքի կոչել կոնկրետ նախագծեր՝ առևտրի, ենթակառուցվածքների և տեխնոլոգիաների ոլորտում։
Հայաստանի գլխավոր անելիքն այն է, որ փաստաթուղթը վերածի իրական ծրագրերի, որպեսզի այն դառնա ոչ թե խորհրդանշան, այլ պետական շահերին ծառայող գործնական գործիք։