Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների տեղակալները քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

Ապրիլ 04,2026 15:52 Share

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել հերթական քաղաքական խորհրդակցությունները՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի գլխավորությամբ։

Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների միջև բարձրագույն և բարձր մակարդակով ակտիվ փոխայցերին, ռազմավարական գործընկերային հարաբերություններն ու բոլոր ոլորտներում առկա արդյունավետ համագործակցությունը զարգացնելուն ուղղված աշխատանքներին:

Քննարկվել են երկկողմ տնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի, առևտրի ու ներդրումների, զբոսաշրջության, գիտակրթական և մշակութային ոլորտներում, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգային հարցերի:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930