Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական Կարիտաս»-ի սննդի կառույցի խոհանոցի գործունեությունը կասեցվել է, խախտումները վերացնելու ժամկետ սահմանվել

Սեպտեմբեր 01,2025 17:00

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել «Հայկական Կարիտաս» (Շիրակի մարզ, ք․ Գյումրի) բարեսիրական հասարակական կազմակերպությանը պատկանող սննդի կառույցի խոհանոցում։ Ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։

Մասնավորապես՝
– սննդի կառույցի հատակը, պատերը, չեն պահվել նորոգ և մաքուր վիճակում, չեն ունեցել հարթ մակերես, ապահովված չեն եղել կեղտի կուտակումներից, պատշաճ չեն մաքրվել և ախտահանվել։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ սննդի կառույցի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930