Փաստաբան Արմեն Անդրիկյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը՝ Կարեն Ամիրյանի նախագահությամբ, մերժել է Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանի կալանավորման որոշման դեմ պաշտպանների բողոքը, Հարությունյանը կշարունակի մնալ կալանքի տակ:
Մի քանի օր առաջ էլ նրա փաստաբանական խումբը հայտարարություն էր տարածել, որ իրավապահ մարմինները փաստացի փորձում են «վերակենդանացնել» արդեն իսկ կարճված գործը: