Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնաթիռներն ավելի հաճախ կհայտվեն տուրբուլենտականության գոտիներում

Սեպտեմբեր 01,2025 18:21

Առաջիկա տասնամյակներում մթնոլորտը կդառնա ավելի տուրբուլենտային, քանի որ կլիմայի փոփոխությունը այն կդարձնի ավելի անկայուն։ Մեծ Բրիտանիայի Ռեդինգի համալսարանի մասնագետները ապացուցել են, որ վերջին 40 տարիների ընթացքում ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ տուրբուլենտականությունը ևս աճել է։

Օտագործվել են 26 նորագույն գլոբալ կլիմայական մոդելներ՝ ուսումնասիրելու, թե ինչպես է ջերմաստիճանի բարձրացումը ազդում շիթային հոսանքների վրա՝ սովորական թռիչքային բարձրություններում (մոտ 10–11 կմ)։

Շիթային հոսանքները արագ շարժվող օդային հոսանքներ են, որոնք մեծ բարձրության վրա շրջապատում են մոլորակը։ Կլիմայի փոփոխության հետևանքով դրանք ստեղծում են ավելի ուժեղ քամու տեղաշարժեր՝ տարբեր բարձրությունների վրա արագության տարբերություններ։ Ուսումնասիրության ընթացքում, որը հրապարակվել է «Journal of the Atmospheric Sciences» ամսագրում, գիտնականները կարողացել են կանխատեսել, որ մինչև դարի ավարտը քամու տեղաշարժի ուժը կաճի 16–27%-ով, իսկ մթնոլորտը կդառնա 10–20%-ով պակաս կայուն։

Քամու տեղաշարժի ուժեղացումն ու օդի կայունության նվազումը ստեղծում են բարենպաստ պայմաններ պարզկա երկնքում տուրբուլենտականության համար՝ առաջացնելով անտեսանելի և առավել վտանգավոր հանկարծակի ցնցումներ, որոնք կարող են ցնցել ինքնաթիռը առանց նախազգուշացման։ Պարզկա երկնքում տուրբուլենտականությունը ռադարով չի երևում, ինչը դժվարացնում է օդաչուների համար դրա հայտնաբերումը ու շրջանցումը ճիշտ ժամանակին։

Վերջին տարիներին գրանցվել են ուժեղ տուրբուլենտականության դեպքեր, որոնք հանգեցրել են լուրջ վնասվածքների և նույնիսկ մարդկային զոհերի։ Օդաչուները ստիպված կլինեն ավելի երկար օգտագործել անվտանգության գոտիները և հաճախ դադարեցնել սրահային սպասարկումը թռիչքների ընթացքում։ Ավիաընկերություններին անհրաժեշտ կլինեն նոր տեխնոլոգիաներ՝ տուրբուլենտականությունը նախապես հայտնաբերելու և ուղևորներին պաշտպանելու համար, քանի որ երկինքը դառնում է ավելի անկայուն։

Ուսումնասիրության ընթացքում դիտարկվել են թե՛ չափավոր, թե՛ բարձր արտանետումներով սցենարներ, և ամենավատ հետևանքները նկատվել են ջերմոցային գազերի բարձր արտանետումների դեպքում։ Արդյունքները ցույց են տալիս, որ խնդիրը կազդի ինչպես Հյուսիսային, այնպես էլ Հարավային կիսագնդի վրա։ Ըստ Կիրառական հետազոտությունների լաբորատորիայի (Research Applications Laboratory) տվյալների, միայն ԱՄՆ-ում տուրբուլենտականության հետևանքով ավիաընկերությունները տարեկան կրում են 150–500 միլիոն դոլարի վնաս։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930