Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Մնացականյանը Բաքվի դատարանում հայտարարել է, որ մասնակցել է Ղարաբաղյան առաջին պատերազմի մարտերին

Սեպտեմբեր 01,2025 21:12

Բաքվում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու մեղադրանքներով դատական գործընթացը։

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին դատավարության ժամանակ հրապարակվել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի ցուցմունքը։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Մնացականյանը իր ցուցմունքում նշել է, որ իր ծառայությունը Արցախում սկսել է 1992 թվականի սեպտեմբերին՝ որպես գումարտակի հրամանատարի տեղակալ։

Ըստ ցուցմունքի՝ Մնացականյանն ասել է, որ նշանակվել է տարբեր պաշտոններում, իսկ 2007 թվականի մայիսից մինչև 2012 թվականի նոյեմբերը եղել է Արցախի պաշտպանության բանակի շտաբի պետ, այնուհետև՝ 2012 թ. նոյեմբերից մինչև 2015 թ. հունիսը՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։ Թոշակի անցնելուց հետո նա ոչ մի տեղ չի աշխատել։

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930