Լրահոս
Էրդողանը քայլ կանի՞
Օրվա լրահոսը

Պետական գույքի անհատույց տրամադրումից անցում է կատարվում պետական մարմիններին եւ կազմակերպություններին վարձակալական հիմունքներով պետական գույքի կառավարման համակարգին

Սեպտեմբեր 02,2025 13:52

Գործադիրն առաջարկում է պետական գույքի կառավարման համակարգային փոփոխություն: Պետական գույքի անհատույց տրամադրումից անցում է կատարվում պետական մարմիններին եւ կազմակերպություններին վարձակալական հիմունքներով պետական գույքի կառավարման համակարգին: Բոլոր պետական մարմիններին ու կազմակերպություններին, ՊՈԱԿ-ներին, հիմնադրամներին, ՓԲԸ-ներին եւ այլ առեւտրային կազմակերպություններին պետական գույքը տրվելու է ոչ թե անվճար, այլ՝ վարձակալական հիմունքներով:

«Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում եւ կից մի շարք օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը:

Օրենքի ընդունման դեպքում ցանկացած պետական մարմին յուրաքանչյուր տարի պետք է բյուջետային հայտ ներկայացնի եւ իր զբաղեցրած գույքի վարձավճարին համապատասխան վարձավճար փոխանցի բյուջետային մեկ այլ տողի: Առնակ Ավետիսյանի խոսքով այս բարեփոխումն ապահովելու է բյուջետային ծախսերի թափանցիկություն եւ պետական գույքի կառավարման արդյունավետության էական բարձրացում: Այս մոդելը կիրառվում է աշխարհի գրեթե բոլոր զարգացած երկրներում:

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը պարզաբանմամբ ժամկետ է սահմանվել մինչեւ 2027 թ. ավարտը, ըստ որի՝ պետական բոլոր մարմինները եւ կազմակերպությունները պետք է վերադարձնեն իրենց անհատույց իրավունքով տրված գույքերը՝ հետագայում վարձակալական պայմանագրի տեսքով վերակնքելու պայմանով: Ըստ զեկուցողի՝ այս գործընթացի արդյունքում պետական գույքի ամբողջ բազան կրկին կգույքագրվի: «Այստեղ գնագոյացումն է  նաեւ կարեւոր հանգամանք, ինչպե՞ս է հաշվարկվելու վարձակալությունը: Մենք կողմ ենք, որ դա շուկայական պայմաններով հաշվարկվի, այսինքն՝ տարբերություն չլինի պետական մարմնի՞ն ենք տալիս վարձակալության, թե մասնավորին, որ ծախսերի իրական մակարդակը նաեւ երեւա: Քանի որ դա հսկայածավալ գնահատման աշխատանքի, միջոցների եւ ժամանակի ծախս էր ենթադրում, առաջին փուլում Կառավարությունը որոշել է, որ վարձավճարը հաշվարկվի՝ հիմք ընդունելով շուկայականին մոտարկված կադաստրային արժեքի հիման վրա ինչ որ բանաձեւ: Համակարգը կներդվի, դրանից հետո աստիճանաբար տեսլականն այն է, որ անցում պետք է կատարենք շուկայական արժեքներին»,- նշել է Առնակ Ավետիսյանը:

Հարցի վերաբերյալ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:

Մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների քննարկումը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930