«Ուժի, ուժի սպառնալիքի միջոցով որևէ խնդիր չի կարելի լուծել։ Բայց ոչ միայն ուժի, այլև ցեղասպանության միջոցով է լուծվել ԼՂ հարցը»,- ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ «Արցախ․ չկարգավորված հակամարտություն, վերադարձի իրավունք» խորագրով միջազգային խորհրդաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ «ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ» պատգամավորական ակումբի նախագահության անդամ, Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Կիմ Բալայանը։
Ըստ նրա՝ դժբախտաբար, Թրամփը և Պուտինը, որոնք համաձայնեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը, իրենք դարձան ցեղասպանական գործողություններին աջակցողներ․ «Սա սոսկալի է։ ՌԴ-ն ունի այսօրեական շահեր՝ Ուկրաինայի պատերազմի հետ կապված, որ Թուրքիան ակնհայտորեն հանդես չգա, դրա համար Պուտինը համաձայնեց այդ քայլին»։
Կարևորելով նաև արցախցիների ինքնորոշման իրավունքի իրացումը՝ Կիմ Բալայանը նշեց․ «Չի կարող պատահել, որ որևէ պարագայում դա մոռացվի։ Այսօր մեկ խնդիր կա՝ ինչ երաշխիքով պետք է Ղարաբաղի ժողովուրդը հավաքականորեն վերադառնա Ղարաբաղ։ Մինչդեռ այսօր բոլոր պայմանները ստեղծվում են, որ ղարաբաղցիները ՀՀ-ում էլ չմնան»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ