«Բաքվի բանտում պահվող Վիգեն Էուլջեքչյանն արդեն 20 օր է» , – X-իր էջում հայտնել է Հայ որբերի օգնության ընկերության (SOAR) Բուենոս Այրեսի մասնաճյուղի տնօրեն, Հայ կանանց փաստաբանական ասոցիացիայի և Հայ իրավաբանների համաշխարհային ասոցիացիայի անդամ Լուսիանա Մինասյանը:
«Այսօր առավոտյան Բաքվից զանգել է կալանավոր Վիգեն Էուլջեքչյանը։ Նա արդեն 20 օր հացադուլ է անում։
Կոչ ենք անում Ադրբեջանի առաջին տիկնոջը և Հայաստանի Առաջին տիկնոջը՝ անհապաղ միջամտել: Նրա կյանքը վտանգված է», – գրել է Լուսիանա Մինասյանը։