Ուշադրություն
Սեպտեմբերի 2-3-ին Շիրակում, Արարատյան դաշտում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում, ինչպես նաև Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Սեպտեմբերի 3-ին և 7-ին երեկոյան, 4-ի գիշերը և երեկոյան սպասվում է, 5-6-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։
Կարդացեք նաև
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 3-ին և 6-ին կեսօրից հետո, 4-5- ին և 7-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2- 5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 3-5-ին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով։
Երևան քաղաքի սեպտեմբերի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 38.2°C (2022թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա 11.0°C (1987թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 23.9°C
Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին:
Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն