Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ ասում են՝ վայելեք կյանքը հիմա, երբ Արցախը չկա: Իրականում մեզ մեղսակցություն են առաջարկում»․ Արա Այվազյան

Սեպտեմբեր 02,2025 14:59

«Իրական խաղաղությունը գործընթաց է, որի արմատները հիմնված են արդարության, վստահության և արժանապատվության վրա։ Երբ նայում եմ օգոստոսի 8-ի գործարքին, տեսնում եմ արդարության, վստահության և արժանապատվության լիակատար բացակայություն»,- ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ «Արցախ․ չկարգավորված հակամարտություն, վերադարձի իրավունք» խորագրով միջազգային խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը։

Անդրադառնալով Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթին՝ նա նշեց․ «Վաշինգտոնում ստորագրված փաստաթուղթը օրինականացրեց ուժի կիրառումը, խրախուսեց էթնիկ զտումները և անտեսեց Արցախում հայկական ժառանգության և ինքնության միտումնավոր ոչնչացումը։ Այն ոչ մի փոխհատուցում չառաջարկեց բռնի տեղահանվածներին, ոչ մի արդարադատություն զոհերին և ոչ մի պատասխանատվություն՝ մեղավորների համար։ Սա խաղաղություն չէ, սա անարդարության կոդիֆիկացման փորձ է, հետևաբար Արցախի խնդիրը լուծված չէ, էջը փակված չէ»։

Նա նաև նկատեց․ «Մեզ ասում են՝ միայն Արցախի հարցից հրաժարվելով կարող ենք պահպանել մեր ինքնությունը և երաշխավորված մեր ապագան։ Այս պնդումը, որը կրկնվում է՝ որպես Աստվածաշնչյան պատգամ, բարոյապես սնանկ և կեղծ է, կույր՝ պատմականորեն։ Իրականում մեզ չեն առաջարկում խաղաղություն, այլ մեղսակցություն։ Սրանով փորձ է արվում հայ ժողովրդի ուշադրությունը շեղել և վերաձևավորել մեր ազգային ինքնությունը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930