«Ես այդ պահին այդտեղ չէի, հնարավոր չէր, քաոս էր տիրում: Ճիշտ է, հայտարարություն արվել է, որ վառելիք լինելու է, բաժանելու են, բայց քաոս էր»,-լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք հնարավո՞ր չէր այնպես անել, որ բենզինի պայթյունը չլիներ, եւ այդքան մարդ չզոհվեր:

A solemn opening ceremony of the ‘Call of Artsakh’ Memorial Complex dedicated to the Artsakh heroes took place at the Yerablur Military Pantheon of Yerevan, Armenia
Իսկ ինչպես ստացվեց, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն առեւանգվեց եւ հայտնվեց Բաքվում՝ այս հարցին ի պատասխան էլ Սարգսյանն ասաց. «Մենք բոլորս այդ ցուցակի մեջ էինք, բոլոր ղեկավարները, բոլոր պատերազմի մասնակիցները, կարկառուն դեմքերը, հիմա, թե ինչ եղավ, ոնց եղավ, ում բաց թողեցին…»:
Լրագրողի հարցին, որ իրենց տնից են առեւանգել, նա այսպես պատասխանեց. «Իրենք մնացել են մինչեւ վերջ… հնարավորություն ունեին կեսից դուրս գալու, բայց դուրս չեկան… Իրենք ասել են՝ դուրս չենք գալու, մինչեւ վերջին հայը, վերջին արցախցին դուրս չգա Արցախից: Իրենք մնացել ու գերեվարվել են, հիմա եթե Արցախը չկա, մնացել է ռազմաքաղաքական ղեկավարությունը, ադրբեջանցիներն էլ իրենց բռնել ու տարել են»:
Ինչ վերաբերվում է Սամվել Բաբայանի հայտարարությանը, թե նրանց մատնել են, Արցախի ՆԳ նախարարն այսպես ասաց. «Սամվել Բաբայանի խոսքն ինձ հետաքրքիր չէ, ինքը շատ բան կարող է ասել»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ