Լրահոս
Օրվա լրահոսը

Գործի քննության նաեւ դատավարության մասնակիցների շահերից է բխում, որ հարցը դռնփակության կարգով ներկայացվի. Արամ Վարդեւանյան

Սեպտեմբեր 02,2025 16:48

Հակակոռուպցիոն դատարանում՝ Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ այսօր շարունակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ մյուսների գործի քննությունը։ Նրանք անցնում են 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձությունների գործով։

Փաստաբան Արամ Վարդեւանյանը միջնորդեց հարցերը դռնփակ ձեւաչափով քննարկել: «Նույնիսկ պարոն Սեյրան Օհանյանի բացակայությունը, կարծում եմ, խոչընդոտ չի լինի դրան: Կարծում եմ՝ գործի քննության նաեւ դատավարության մասնակիցների շահերից էլ է բխում, որ իսկապես հարցը դռնփակության կարգով ներկայացվի»,-ասաց փաստաբանը: Դատարանը բավարարեց միջնորդությունը:

Հիշեցնենք, որ այս գործով մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր Սահմանադրական դատարանի կողմից մեղադրանքի հոդվածը հակասահմանադրական ճանաչելու որոշումից հետո, սակայն որոշումը բողոքարկվել է, ապա գործը փոխանցվել է հակակոռուպցիոն դատարան։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930