Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցավոք, պլանավորված, ծրագրված պարտության հասցրին մեր տղաներին»․ որդիներին կորցրած Միքայել Հաջյան

Սեպտեմբեր 02,2025 17:08

«34 տարի առաջ մենք հռչակեցինք Արցախի Հանրապետությունը՝ աշխարհին ձեռք մեկնելով բարեկամության և ըմբռնումի։ Թեկուզ աշխարհը մեզ չհասկացավ, բայց մենք կառուցեցինք մեր ժողովրդավարական պետությունը, այնպիսի ժողովրդավարություն, որն ամբողջ տարածաշրջանը չուներ, էլ չեմ ասում՝ աշխարհի շատ ճանաչված երկրներ»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Արցախի հանրապետության հռչակման օրը, «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարեց 2016 և 2020 թվականներին որդիներին կորցրած Միքայել Հաջյանը։

Նա փաստեց՝ այսօր մենք հավերժացնում ենք Արցախյան ազատամարտում նահատակված մեր հարազատների հիշատակը․ «Սա ինչ-որ տեղ սփոփանք է, որը ապրեցնում է, ապրեցնում ու հույս է տալիս, որ անպայման մենք վերադառնալու ենք հայրենի Արցախ, անպայման մենք վերադառնալու ենք մեր զավակների մոտ։ Ես դեռ Ստեփանակերտում եմ ասել, որ ես ու իմ տիկինը պառկելու ենք մեր զավակների մոտ։ Իմ կամքը, երազանքը, իմ հավատն ու համոզմունքն անպայման պիտի իրականանա։

Ես կցանկանայի, որ Արցախի Հանրապետության 35-րդ տարեդարձն անպայման նշվի Արցախում։ Տղաները, որոնք զենքը ձեռքներին մարտնչում էին, նրանք, որոնք վերադարձան վահանի վրա կամ վահանով վերադարձան, չէին մտածում, որ թիկունքում որոգայթ է հյուսվում, որ կա ոչ միայն արտաքին, այլև ներքին թշնամի։ Ցավոք, պլանավորված, ծրագրված պարտության հասցրին մեր տղաներին»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930