«Մենք վերադարձի իրավունքի մասին խոսելիս երբեք չպետք է դա անենք ի հաշիվ ինքնորոշման իրավունքի»,-ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ «Արցախ․ չկարգավորված հակամարտություն, վերադարձի իրավունք» խորագրով միջազգային խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Նա նշեց՝ արցախյան հակամարտությունն իրականում ինքնորոշման իրավունքի իրացման մասին էր և ոչ թե վերադարձի իրավունքի իրացման մասին․ «Արցախյան հակամարտության համապարփակ կարգավորումը ոչ թե միայն վերադարձի իրավունքի շրջանակում պիտի լինի, այլև ինքնորոշման իրավունքի իրացման շրջանակներում։
Գեղամ Ստեփանյանն ընդգծեց երկու իրավաքաղաքական հիմք․ «Կարևոր է արցախցիների հավաքականության պահպանումը մայր Հայաստանում։ Առանց սրա անհնար է լինելու խոսել վերադարձի լեգիտիմ իրավունքի մասին։ Մեր պարագայում, առավել ևս, գործ ունենք ոչ թե անհատական վերադարձի, այլև հավաքական վերադարձի հետ։ Կարևոր է, որ Արցախի ժողովրդի հավաքականությունը մայր հայրենիքում պահպանվի՝ հատուկ ուշադրություն դարձնելով Արցախի պետական ինստիտուտների պահպանմանը»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ