«Նախաստորագրված փաստաթուղթը, որը կա, այնտեղ մի կետ կա՝ փոխադարձության սկզբունք։ Այդ փոխադարձության սկզբունքը շատ վտանգավոր սկզբունք է։ Դա ներկայացնում են որպես դրական, բայց այդ փոխադարձությունը վերաբերելու է ուրիշ բանի, երբ արդեն փաստաթղթերը կյանքի կկոչվեն, կհասկանանք, թե այդ փոխադարձությունն ինչին է վերաբերում»,-Ազատության հրապարակում Արցախի հարցով ՀՅԴ հրավիրած հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը։
Նա ասաց, որ ենթադրում է՝ փոխադարձության սկզբունքով Ադրբեջանի քաղաքացիները հատելու են ՀՀ ինքնիշխան տարածքը, հայերին էլ ասում են՝ դուք էլ կարող եք հատել Ադրբեջանի սահմանը։ «Եթե մարդ աշխարհագրությունից տեղյակ է եւ հասկանում է մեր բնակչության բաշխվածությունն ու տնտեսության վիճակը, պիտի հասկանա, որ դա մեկը 20 հազարի հարաբերակցություն է։ Այսինքն՝ 20 հազար Ադրբեջանի քաղաքացիներ որոշակի արտոնություններով հատելու են ՀՀ տարածքը եւ մեկ հայ հատելու է Ադրբեջանի սահմանը։ Բայց կա եւս մեկ հարց՝ Ադրբեջանի քաղաքական իշխանությունը չի հրաժարվում ուժի սպառնալիքից։ 2022 թվականի ռազմական գործողությունների արդյունքում իրենք այնպիսի բնագծերում են գտնվում, որտեղից հնարավոր է ապահովել իրենց քաղաքացիների անվտանգ տեղաշարժը»,- նշեց Մովսես Հակոբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նա անդրադարձավ նաեւ հարցին, թե Սյունիքին ի՞նչ ճակատագիր է սպասվում․ «Սյունիքին սպասվում է հետեւյալ ճակատագիրը՝ սկզբնական շրջանում Սյունիքում լինելու է շատ լավ, բայց երկարաժամկետ կտրվածքով Սյունիքը հայաթափվելու է»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ