Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի անկախության օրը կդառնա վերադարձի օր, մենք իրավունք չունենք ծնկելու, կոտրվելու»․ Նժդեհ Իսկանդարյան

Սեպտեմբեր 02,2025 19:50

«Արցախի անկախության օրը կդառնա վերադարձի օր, մինչ այդ, առաջնորդվենք կարեւորագույն պատգամով՝ չհուսահատվենք, չկորցնենք մեր ազգային դիմագիծը։ Մենք իրավունք չունենք ծնկելու, կասկածելու, կոտրվելու, հայն իր լեռների պես համառ է ու անկոտրում։ Մենք ազգովի նորից կծածանենք հայոց եռագույնը Արցախի հողում»,- Ազատության հրապարակում ՀՅԴ հրավիրած հանրահավաքում ասաց Արցախի Հանրապետության պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։

Նա նշեց, որ հայ լինելը պատիվ է, արժանապատվություն, Արցախի վերադարձը մի ողջ ժողովրդի պատվի խնդիր է, փորձությունն ուժեղների համար է, ոչ թե թույլերի։ «Մեր ժողովրդի արմատները ձգվում են դարերի խորքից, հնագույն ազգ ենք, Աստծո կողմից օրհնված, որ դիմացել ենք ամեն մի փորձության։ Զինվենք հավատով, խոհեմությամբ, լինենք միասնական, այս փորձությունը եւս հաղթահարենք»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930