«Արդարությունն ու խաղաղությունը սա չէ, երբ ես Արցախի ԱԺ սեպտեմբերի 2-ի հայտարարությունը հնարավորություն չունեմ հնչեցնելու Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից։ Արդարություն ու խաղաղություն կլինի, երբ իմ ուղերձը կամ ԱԺ հայտարարությունը ես հնարավորություն կունենամ կարդալ Ստեփանակերտի հրապարակից»,- Ազատության հրապարակում ՀՅԴ հրավիրած հանրահավաքում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Նա հայտարարեց․ «Արցախի հարցը փակված չէ, մեզ կարող են բռնաճնշումների ենթարկել, մեզ կարող են կալանավորել, մեզ կարող են հալածել, բայց քանի դեռ հայը կայուն է եւ կանգուն է, ապա, կրկնում եմ, Արցախի հարցը փակված չէ։ Եվ ես՝ որպես դրա վառ ապացույց, ուզում եմ կարդալ այսօր Արցախի Հանրապետության ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ընդունված հայտարարությունը»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ